ՌԴ նախագահ. Ռուսաստանը կկատարի ՀԱՊԿ-ի շրջանակում իր պարտավորությունները![]() 7 հոկտեմբերի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակումՀայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ՌԴ-ն պատրաստ է դրանք կատարել։ Նա հավելել է, որ ՀՀ ղեկավարությունը հարցեր չունի ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ-ի դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ, գրում է «Այսօրը»՝ «Ռոսիա-1»-ին հղումով։ «Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք այդ համաձայնագրի շրջանակում որոշակի պարտավորություններ ունենք ՀՀ-ի հանդեպ: Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, դրանք չեն իրականացվում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ստանձնած իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ մշատական կապի մեջ է Փաշինյանի հետ Ղարաբաղի հարցով։ Նա նաև մեծ ողբերգություն է անվանել Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները՝ կոչ անելով դադարեցնել կրակը որքան հնարավոր է շուտ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |