Ստեփանակերտի երկնքում հարվածային ԱԹՍ է խոցվել![]() 7 հոկտեմբերի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի կեսօրից հետո Ստեփանակերտի երկնքում մի խումբ հարվածային անօդաչու թչող սարքեր (ԱԹՍ) են հայտնվել, որոնցից մեկը խոցվել է։ Այդ մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը՝ Ստեփանակերտից։ Մառախուղի պատճառով ԱԹՍ-ները բավականին ցածր են իջել և տեսանելի էին քաղաքից։ Մայրաքաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը։ ՀՕՊ ուժերը խոցել են ԱԹՍ-ներից մեկը, որն ընկել է քաղաքից դուրս և ծխացել։ Մյուսներին հաջողվել է նետել ռումբերը, վնասները ճշտվում են։ Ստեփանակերտի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ դուրս չեն գալիս ապաստարաններից հակառակորդի հրթիռակոծման և հրետակոծման հետևանքով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |