Ժնևում և Մոսկվայում կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը![]() 7 հոկտեմբերի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու են բանակցություններ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ։ «Մենք ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան, ՌԴ-ն և ԱՄՆ-ն)։ Այս պահի դրությամբ դա հաջողությամբ չի պսակվել։ Հոկտեմբերի 8-ին հանդիպումներ կլինեն Ժնևում, իսկ հետո՝ Մոսկվայում»,-ասել է Լե Դրանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային գործերի հանձնաժողովի անդամների առջև, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել նրան, որ բանակցությունները կողմերի միջև վերսկսեն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |