Ինչպես են սիրիացի վարձկաններին հավաքագրում՝ կռվելու Ադրբեջանի կողմից (Վիդեո)![]() 8 հոկտեմբերի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչ կոչերով են Սիրիայում վարձկաններին հավաքագրում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում Ադրբեջանի կողմից կռվելու համար։ Ըստ պնդումների՝ այն արվել է Սիրիայի Աֆրին քաղաքում։ Տեսանյութում երևանցողն ասում է, որ իսլամական աշխարհը արևմուտքից արևելք ենթարկվում է զրկանքների, իսկ հիմա իրենց ճակատամարտը Ադրբեջանում է, ինչպես Լևանտում էր: Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։ Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |