Արծրուն Հովհաննիսյանի կոչը՝ գումար փոխանցել համահայկական հիմնադրամին![]() 8 հոկտեմբերի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն աշխարհասփյուռ 10 միլիոն հայությանը կոչ է արել Արցախում ստեղծված իրավիճակում հայրենիքին աջակցել՝ գումար փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Himnadram.org և ԱՄՆ տարածքից՝ Armeniafund.org կայքի միջոցով»,- նշել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |