Իսրայելի հայ համայնք․ Ադրբեջանին զենքի վաճառքը հայերից բացի վնասում է նաև իսրայելցիներին![]() 8 հոկտեմբերի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հայ համայնքը վրդովված է այդ երկրից՝ Ադրբեջան զենքի մատակարարումների համար, փոխանցում է The Jerusalem Post պարբերականը։ «Խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայերին, այլև իսրայելցի ժողովրդին»,- ասել է «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։ Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կանտորը հայտնել է, որ երկու երկրի միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են: Նրա խոսքով՝ Հայաստանում «Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա», չնայած որ մինչ պատերազմը սովորաբար այդ երկիրը ՀՀ-ում մեծ աջակցություն է վայելել: «Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»,- ասել է նա։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Իսրայելում դեսպան Արմեն Սմբատյանին։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |