Տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը կարող է օգնել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը18 փետրվարի 2009 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերությունը», որն ուղղված է ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցության վրա, ենթադրում է նաեւ համագործակցություն նախաձեռնության մասնակից երկրների միջեւ, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը Հարավային Կովկասում կարող է չափազանց արդյունավետ միջոց հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Միեւնույն ժամանակ ես պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք նաեւ ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը»,- ընդգծել է դեսպանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |