Պատերազմի հետևանքով քաղաքացիական 22 զոհ ու 95 վիրավոր կա![]() 8 հոկտեմբերի 2020 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ու ՀՀ-ում ընդհանուր առմամբ զոհվել է 22 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 95, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ միայն ԱՀ-ում 20 զոհ կա, որոնցից 12-ը՝ տղամարդ, 8-ը՝ կին։ Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2 զոհ կա։ Վնասվել է մոտ 5800 շենք ու շինություն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |