Իրանի հայկական համայնքին չի սպառնում ոչնչացման վտանգը18 փետրվարի 2009 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի պատգամավոր Գեւորգ Վարդանյանը փետրվարի 15-ին ելույթ ունեցավ Իրանի հայկական համայնքի առջեւ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՅԴ կուսակցության կենտրոնական հանձնաժողովի` հասարակության հետ կապերի գրասենյակում, իր ելույթում Գեւորգ Վարդանյանը պատմեց Իրանի հայկական համայնքի դրության եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին: «Իրանի հայկական համայնքը վայելում է երկրի բնակչության սերն ու հարգանքը : Մենք մեր կողմից ջանքեր ենք գործադրում` ուղղված Իրանի հայերի իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Վարդանյանը:Խոսելով Իրանից հայերի գաղթի մասին` պատգամավորը նշեց, որ վերջին տասնամյակների ընթացքում երկրից արտագաղթել է մոտ 50 000 հայ, որոնցից շատերը հաստատվել են Հայաստանում: «Իրանի ավելի քան 1500 հայեր ուսանում են Հայաստանի համալսարաններում: Նման հանգամանքներում Իրանի հայկական համայնքին, որը կազմում է մոտ 100 հազար մարդ, ոչնչացման վտանգ չի սպառնում»,- ընդգծեց պատգամավորը: Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` Գեւորգ Վարդանյանը նշեց հայկական համայնքի կարեւոր դերը Երեւանի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |