Զախարովա․ Քննարկվում է ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը![]() 8 հոկտեմբերի 2020 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան քննարկում է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Region Monitor-ը։ Նա նաև հայտնել է, որ հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ-ում իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Զախարովան նշել է, թե սպասվում է, որ այցը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։ «Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսություններով, ինչպես ամենաբարձր, այնպես էլ մի շարք այլ մակարդակներում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |