Facebook-ը հազարավոր էջերով ադրբեջանական ցանց է փակել![]() 9 հոկտեմբերի 2020 - 09:49 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հայտնել է ադրբեջանական էջերի մեծ ցանց փակելու մասին։ Մասնավորապես, փակվել է 589 ֆեյսբուքյան օգտատիրոջ հաշիվ, 7906 էջ և Instagram-ի 447 օգտատերի հաշիվ։ Ցանցը հիմնականում մեկնաբանում էր տեղական ու տարածաշրջանային լուրեր և, բացի Ադրբեջանի ներքին զարգացումներից, աշխատել է Ղարաբաղում պատերազմի ընթացքում Հայաստանի գործողությունները մեկնաբանելու ուղղությամբ։ Ցանկը կապված էր Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության հետ։ Հոկտեմբերի 8-ին Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել էր հեռարձակել հայկական տեսանյութ, որտեղ ներկայացվում է առաջնագծում իրական իրավիճակը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |