Ֆրանսիական Ալֆորվիլը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիական Ալֆորվիլը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ): Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը։

Քաղխորհուրդը որոշել է նաև ֆինանսապես աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Tv5Monde-ին հարցազրույցում հայտարարել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---