Ալիևն ընդունել է՝ Ադրբեջանում թուրքական F-16-եր են կանգնած 9 հոկտեմբերի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ իր երկրի տարածքում թուրքական զինուժին պատկանող F-16 կործանիչներից կան՝ դեռ օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժության ժամանակ բերված։ Նա CNN-ին նաև ասել է՝ իբրև դրանք գետնին են եղել հակամարտության սրման ամբողջ ընթացքում։ Այդպիսով՝ Ալիևը հերքում է F-16-երի ներգրավվածությունը ռազմական գործողություններին, չնայած հայկական կողմից բերվող ապացույցերին։ Սեպտեմբերի 30-ին հայկական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Ադրբեջանի կողմից 2 F-16 ինքնաթիռ, ադրբեջանական Սու-25-երի և թուրքական Bayraktar հսկիչ ԱԹՍ-ի հետ մեկտեղ, թռչում Ադրբեջանում գտնվող Քյուրդամիր ավիաբազայից: Նշվում էր, որ դրանք, թռչելով բարձության վրա, հարվածներ են հասցնում Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Ավելի վաղ NY Times-ի՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետ Քրիստիան Թրիբերթն արբանյակային լուսանկարներով պարզել էր, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի միջազգային օդանվակայանում առնվազն երկու F-16 կործանիչ է կանգնած։
Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել էր հայկական ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |