Բաքվի եւ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանը կարեւոր փոխադրման պետություն կդառնա18 փետրվարի 2009 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ողջունում է հայ-թուրքական երկխոսությունը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հույս ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Սթիվեն Բենքսը: Նրա խոսքով, Երեւանի եւ Անկարայի երկխոսությունը պետք է մշտական լինի: «Մենք չենք կարող անել այդ գործը ձեր փոխարեն: Բնականաբար, ԱՄՆ ակտիվորեն աջակցելու է երկխոսության շարունակմանը. մենք կազմակերպում ենք ՀԿ ներկայացուցիչների, ուսանողների միջեւ հանդիպումներ: Բայց ամեն ինչ, կրկնում եմ, ձեր ձեռքերում է»,- ընդգծել է Բենքսը:Ամերիկացի դիվանագետը նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանը կարեւոր փոխադրման պետություն կդառնա Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս պետություններ հետ ԱՄՆ հարաբերություններին, Սթիվեն Բենքսը նկատել է, որ յուրքանչյուր երկրի հետ յուրահատուկ հարաբերություններ են կառուցվում եւ չի կարելի բոլոր երկրներին միանման վերաբերվել: «Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը շատ տարբեր են եւ, համապատասխանաբար, տարբեր է նաեւ գործընկերության մակարդակը: Իհարկե, Ադրբեջանն ավելի շատ հետաքրքրություն է ներկայացնում որպես Եվրոպայի էներգակիրներին մատակարարող: Բայց եւ Վրաստանն ու Հայաստանը մեզ համար ոչ պակաս կարեւոր են»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը` ավելացնելով, որ ԱՄՆ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, որքան էլ որոշ երկրները ցանկանան դա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |