Թուրքիայի գլխավոր շտաբը ահաբեկչություններ էր ծրագրում «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հեղինակների դեմ

PanARMENIAN.Net - Այս տարվա հունվարին Թուրքիայում ահաբեկչություններ էին ծրագրվում Թուրքիայի հայկական համայնքի դեմ եւ, մասնավորապես, «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հեղինակների դեմ: Այդ մասին գրում է Ստամբուլում լույս տեսնող «Normarmara» հայկական թերթը:



///«Էրգենեկոն» ահաբեկչական խմբավորման հարցաքննությունների ընթացքում այսօր նոր բացահայտումներ են գրանցվել: Չէր բացառվում, որ հունվարին ահաբեկչություններ իրականացվեին բազմաթիվ հայերի ու Ցեղասպանության համար հայ ժողովրդից ներողություն հայցած թուրք մտավորականների դեմ: ////



«Եթե ինձ չձերբակալեին հունվարի 7-ին, ապա մեկ շաբաթ անց Թուրքիայի հայ գործիչների հանդեպ ահաբեկչություններ էին իրականացվելու»,- հայտնել է Թուրքիայի հատուկ գործողությունների վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինը, որին կասկածում են ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու գործում: Իր ցուցմունքներում Իբրահիմ Շահինը նշել է, որ Զինված Ուժերի Գլխավոր շտաբն իրեն հանձնարարել է Ս-1 անվանմամբ, իր խոսքով, «Թուրքիայում ներքին մաքրություն հաստատելու ու Հյուսիսային Իրաքի գծով պատասխանատու» գաղտնի կազմակերպություն հիմնելու համար: Շահինի ցուցմունքների համաձայն, դրանում ընդգրկվելու էր ազգությամբ բացառապես թուրք 150-300 զինվոր: «Եթե ինձ հունվարի 7-ին չձեռբակալեին, հունվարի 12-ին ինձ նշանակելու էին նոր ստորաբաժանման հրամանատար»,-ասել է Շահինը: Նրա խոսքով, Թուրքիայում ներքին մաքրություն հաստատելը, նրա ներկայացմամբ, կայանալու էր հայերից ներողություն խնդրելու նամակը ստորագրած 300 մտավորականներից, Քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ 580 հայերից, ասորիներից եւ հրեաներից ազատվելը: Նշենք, որ ավելի վաղ Իբրահիմ Շահինը հայտարարում էր, թե պարզապես Թուրքիայի տարբեր քաղաքներում բնակվող հայերի մասին տեղեկություններ է տրամադրել Հետախուզության ազգային գործակալությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---