Հովհաննես Թումանյանի թբիլիսիյան տունը փակ է նրա հետնորդների եւ երկրպագուների համար18 փետրվարի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Թբիլիսիում տոնական միջոցառումներ են անցկացվել Հովհաննես Թումանյանի 140-ամյակի պատվին: Տոնակատարությունը սկսվել է մեծ գրողի պանթեոնում պսակ դնելուց եւ հիշատակի խոսքերով:PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի ծոռնուհի Ելենա Կոլեսնիկովան հայտնել է. «Տոնակատարությունը ծրագրվում էր շարունակել գրողի անվան գրադարանում: Բայց այն սենյակների ներկայիս սեփանատերը, որոնցից մեկում գտնվում էր Հովհաննես Թումանյանի գրասենյակը, իսկ ավելի ուշ` նրա անվան գրադարանը, դռները փակ է պահում»: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները եւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմի մեջ մտնում էին ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը, Հայաստանի Սոցապահովագրման Ֆոնդի նախագահ Վազգեն Խաչիկյանը, թումանյանագետ Սուսան Հարությունյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |