Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին և Շուշիին՝ չնայած հումանիտար հրադադարին![]() 10 հոկտեմբերի 2020 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կրկին սկսել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ չնայած հայտարարված հումանիտար հրադադարին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ըստ տեղեկությունների՝ հարված է հասցվել նաև Շուշիին։ Ստեփանակերտը հրթիռակոծվել էր նաև հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ մինչև հրադադարի հաստատման ժամը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել էր իրենց հավատարմությունը՝ նախօրեին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ համաձայնություններին։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |