ՊՆ․ Բաքուն հող է պատրաստում խաղաղ բնակավայրերի դեմ ագրեսիայի համար![]() 13 հոկտեմբերի 2020 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հիմնովին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-ասվում է հայտարարության մեջ։ Ավելի ուշ խոսնակը հավելել է, որ Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: «Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները»,-գրել է նա: Հոկտեմբերի 13-ի առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները։ Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՀՀ-ն ևԱդրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |