Մնացականյանը Մոսկվայում հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին![]() 13 հոկտեմբերի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումն անցնում է Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը: Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացել է Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պատասխանելով Թուրքիայի՝ հակամարտության կարգավորման գործընթացին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու վերաբերյալ Ադրբեջանի նկրտումների մասին հարցին, նրանք ասել են, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ձևաչափով։ Ավելի վաղ համանախագահները հայտարարել էին, որ շարունակում են ակտիվ գործակցել կողմերի հետ` հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալու, սուբստանտիվ բանակցություններն ամփոփելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |