Իսրայելի բարձր դատարանը մերժել է Բաքվին զենքի վաճառքն արգելող պետիցիան. Դրանցով գրոհի ապացույցներ չկան13 հոկտեմբերի 2020 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արդարադատության բարձրագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը և այդ հարցով դատական լսումներ նշանակելը՝ դրանցով Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններ անելու ապացույցների պակասի պատճառով։ Ըստ The Jerusalem Post-ի՝ դատական որոշումը չի բացառում ևս մեկ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը, առավել համապարփակ ապացույցներով։ Միջնորդությունը կազմել է ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որն այդ հարցով հացադուլ է հայտարարել։ Նա հավաքել է վկայություններ, որոնք փաստում են՝ Ադրբեջանի զինանոցի 60%-ն իսրայելական զենքեր են։ Նա նաև կցել է Amnesty International-ի զեկույցները, որոնք ապացուցում են՝ Ադրբեջանը հայերին սպանելու նպատակով իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ Դատավոր Յոսեֆ Էլրոնի տեսակետով՝ ներկայացված փաստերից գրեթե ոչ մեկը չեն ապացուցում, որ դրանք օգտագործվում են պատերազմում հարձակողական, և ոչ թե միայն պաշտպանական նպատակներով, և չեն բացառում հնարավորությունը, որ դրանք պահվում են պահեստներում։ Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկի հիմնական մատակարարը Իսրայելն է։ Բացի ԱԹՍ-ներից, Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է նաև այլ զենքեր, այդ թվում` LORA հրթիռային համակարգեր` օպերատիվ-մարտավարական հրթիռներով։ Միայն 2012 թվականին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելի հետ $1.6 մլրդ-ի զենքի գնման պայամանգիր է կնքել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |