Մնացականյանը խոսել է Թուրքիայի խաթարիչ դերից ռուս փորձագետների հետ փակ քննարկմանը![]() 13 հոկտեմբերի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ՝ անդրադառնալով նաև Թուրքիայի խաթարիչ դերին տարածաշրջանում։ Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ուշադրություն է հրավիրել օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |