«Արեւելյան գործընկերությունը» նոր ուղիներ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրամիությունում նախագահող Չեխիա կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ: Հանդիպման ժամանակ Պրեմիսլ Սոբոտկան գոհունակություն հայտնեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության կապակցությամբ եւ ասաց, որ այս տարի ՀՀ ԱԺ նախագահի Չեխիա կատարելիք այցելությունը նոր թափ կհաղորդի դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերություններին:



Նախարար Նալբանդյանը, ընգծելով վերջին շրջանում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման միտումները, ասաց, որ խորհրդարանները կարեւոր դեր ունեն երկկողմ համագործակցության ամրապնդման եւ խորացման գործընթացում: Որպես խորհրդարանների միջեւ համագործակցության հաջողված օրինակ` նախարար Նալբանդյանը նշեց 2008 թ. դեկտեմբերին Չեխիայի Սենատում Պրեմիսլ Սոբոտկայի աջակցությամբ եւ հովանավորությամբ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպումը եւ շնորհակալություն հայտնեց Սենատի նախագահին այդ նախաձեռնության համար:



Պրեմիսլ Սոբոտկան եւ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերություններին: Երկուստեք շեշտվեց, որ ԵՄ Արեւելյան գործընկերության առաջարկը նոր ուղիներ է բացում համագործակցության խորացման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---