Կասպարովը՝ ԼՂ խնդրի մասին․ Ակնհայտ է, որ ողբերգության ելակետը Սումգայիթի ջարդերն են13 հոկտեմբերի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի 13-րդ առաջնության չեմպիոն Գարի Կասպարովը, ով ծնունդով Բաքվից է, հայտնել է իր կարծիքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին ու խոսել դրանում Թուրքիայի միջամտության անհնարինության մասին, փոխանցում է Sport24-ը։ Ըստ Կասպարովի՝ միանգամայն ակնհայտ է, որ «այս ողբերգության ելակետը Սումգայիթյան ջարդն է»։ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության ջարդ և զանգվածային տեղահանություն։ Դրա նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ «Առանցքային է փաստը, թե ով է առաջինը յուրքանչյուր ճիշտ, սխալ, օրինական, անօրինական պահանջի պատասխանել արյունահեղությամբ։ Սումգայիթյան ջարդերը պատմությունը նոր հարթություն տեղափոխեցին։ Հետո կոտորածներ եղան Կիրովաբադում՝ այսօրվա Գյանջայում, ապա Բաքվում։ Եվ դա ստեղծեց համատեղ կյանքի անհնարինություն։ Որովհետև, ինչպես ես ասացի, 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը չի ճանաչվել։ Եվ քանի դեռ ցեղասպանությունը Թուրքիան չի ճանաչել, խոսել այդ երկրի որևէ պոզիտիվ դերակատարության կամ Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների մասին, իմ կարծիքով չի ստացվի։ Մենք այսպիսի փակուղում ենք», - նշել է նա։ Կասպարովը նաև պատմական ակնարկով հիշեցրել է, որ Արցախում 19-րդ դարում էլ են հայեր ապրել, իսկ իրադարձություններն այնպես են դասավորվել, որ Լենինը, ով Թուրքիային դիտարկում էր տարածաշրջանում հեղափոխության լոկոմոտիվ, երկու տարածք՝ Նախիջևանը՝ հայ և ադրբեջանցի բնակիչներով, և Ղարաբաղը՝ բացառապես հայերով բնակեցված, տվել է Ադրբեջանին։ Ըստ շախմատիստի՝ արդյունքում ականապատ դաշտ է ստեղծվել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |