ԿԽՄԿ․ ԼՂ խնդրի կողմերը պետք է փոխհամաձայնվեն գերիների և զոհերի դիերի փոխանակման ձևաչափի շուրջ13 հոկտեմբերի 2020 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը լիահույս է, որ ԼՂ-ում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կպահպանվի և շոշափելիորեն կթեթևացնի խաղաղ բնակչության կացությունը։ Նա վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների ազատ արձակմանը։ «Կողմերը պետք է մինչ այդ փոխհամաձայնություն ձեռք բերեն նշված գործընթացների ձևաչափի շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԿԽՄԿ-ն աշխատում է ամբողջ տարածաշրջանում՝ մեղմելու ներկայիս ռազմական իրավիճակում հայտնված քաղաքացիական անձանց տառապանքը։ Մասնավորապես, դրամական աջակցություն և հիգիենայի պարագաներ է բաժանում հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնության արկղիկներ՝ հիվանդանոցներին, և դատաբժշկական աջակցություն՝ իշխանություններին՝ կարիքների գնահատման նպատակով հնարավորության դեպքում իրականացնելով նաև դաշտային այցելություններ։ «Կանխատեսում ենք, որ առնվազն տասնյակ հազարավոր մարդիկ ողջ տարածաշրջանում աջակցության կարիք կունենան հաջորդ մի քանի ամիսներին։ Այս կապակցությամբ, մենք լրացուցիչ 9,2 մլն շվեյցարական ֆրանկի արտահերթ հայտ ենք ներկայացրել ու արդեն իսկ սկսել ենք մեծահոգի նվիրատվություններ ստանալ կառավարություններից, ինչի համար երախտապարտ ենք»,- ասել է Շյուպը։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |