ԶԼՄ-ներ․ Ձերբակալվում են Ադրբեջան մեկնելուց հրաժարվող սիրիացի զինյալները![]() 14 հոկտեմբերի 2020 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիայի աջակցությունն ունեցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման կազմում գործող «Ալ-Համզա» դիվիզիայի 13 զինյալ պատժվել է Ադրբեջան մեկնելուց հրաժարվելու համար․ նրանք ձերբակալվել են։ Այս մասին գրում է սիրիական AlMayadeenLive հարթակը: Ավելի վաղ Telegram ալիքներում ու սիրիական թերթերում տեղեկություններ էին հայտնվել, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված սիրիացի վարձկաններն արդեն սկսել են բողոքել մարտերի թեժությունից և հրաժարվում են Լեռնային Ղարաբաղ մեկնել, իսկ նրանց դիակները թաղվում են գաղտնի ու գիշերով։ Մասնավորապես նշվում էր, որ «Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300 հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել և հրաժարվել Լեռնային Ղարաբաղ մեկնել։ Հոկտեմբերի 12-ին հայկական կողմը հրապարակել էր Ադրբեջանում կռվող երկու վարձկանի խոսակցություն, որոնք նշում էին, թե ծանր մարտեր են ընթանում, իսկ ադրբեջանցիներն իրենց պատերազմի առաջին պլան են մղում։ Վարձկանները պատմել էին, թե իրենց վիրավոր զինակիցներին թողնում են, որ մեռնեն՝ չվճարելու համար։ Նրանք նաև ցանկություն էին հայտնել տեղափոխվել Իրան։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |