ԱՄՆ պետքարտուղար․ Կոչ ենք անում Թուրքիային չաջակցել Ադրբեջանին14 հոկտեմբերի 2020 - 20:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն տեսնում է, որ Թուրքիան իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում մասշտաբային ռազմական գործողությունների ընթացքում, Վաշինգտոնը կոչ է անում չանել նման բան, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նա նշել է, որ քննարկել է այդ հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում այնտեղ։ Մենք միանում ենք եվրոպացի մեր գործընկերների և աշխարհի այլ երկրների՝ կրակի դադարեցումը որպես հակամարտության կարգավորման սկիզբ դիտարկելու կոչերին»,-ասել է նա։ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ում գիտեն, որ ռազմական գործողությունների արդյունքում զոհվում են նաև խաղաղ բնակիչներ։ «Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է իր աջակցությամբ ապահովել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին», - ասել է Պոմպեոն: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք կենտրոնացած են հակամարտության դիվանագիտական կարգավորման վրա։ Պոմպեոյի խոսքով՝ իրենք դրան մեծ ուշադրություն են դարձնում և շատ աշխատանք են կատարել, որ իր կողմից նշված նպատակները հասանելի կդառնան։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի՝ ինչպես հակամարտության գոտի վարձկաններ բերելով, այնպես էլ ադրբեջանական բանակին ռազմական ռեխնիկայով օժանդակելով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |