Վարդենիսում զինտեխնիկային հարվածելու արդյունքում 2 զինծառայող է զոհվել, 10-ը՝ վիրավորվել15 հոկտեմբերի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Վարդենիսի տարածաշրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային հակառակորդի հարվածի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 10 զինծառայող, հայտնում են Գլխավոր դատախազությունից: ԱԹՍ-ի հարվածի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 14-ին, դրա հետևանքով նաև խոցվել էր ՀՀ տարածքում մարտական գործողության մեջ չգտնվող զրահատեխնիկա։ Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից նաև 14-ամյա երեխա էր տուժել։ Դատախազությունից նշում են, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ։ «Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել Հայաստանի տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված 11 զինծառայող»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ-ում քրգործեր են հարուցվել ՔՕ մի շարք հոդվածներով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |