Թուրք նախկին հետախույզին հրամայել են Ավստրիայում սպանել քաղգործչի![]() 17 հոկտեմբերի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հետախուզության նախկին աշխատակիցը խոստովանել է, որ իրեն հրամայել են գնդակահարել քուրդ-ավստրիացի քաղաքական գործչի, ինչը ինքը չի ցանկացել անել։ Ըստ The New York Times-ի` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Տղամարդը մտել է Վիեննայի ոստիկանության բաժանմունք, ներկայացել որպես Ֆեյզան Օզթուրք և ոստիկանությունից պաշտպանություն խնդրել։ Նա նաև ասել է, որ իրեն ստիպել են սուտ վկայություն տալ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակցի` Մեթին Թոփուզի դեմ։ Հունիսին Թոփուզը թուրքական դատարանով դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման` զինված ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու մեղադրանքով։ Նա ոստիկանությանը պատմել է, որ թոշակի է գնացել որպես MIT թուրքական հատուկ ծառայության շարքերում երկարամյա կարերիայից հետո, սակայն վերջերս առաջադրանք է ստացել` հարձակվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակտիվ քննադատ քուրդ, Կանաչների կուսակցության նախկին պատգամավոր Այգուն Բերիվան Ասլանի վրա։ Տղամարդը հայտնել է, որ այլ թիրախներ էլ են եղել` նույն կուսակցության նախկին պատգամավոր Փիթեր Փիլզը, որը նաև ZackZack պարբերականի հրատարակողն էր և Էրդողանի քննադատը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |