Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում16 հոկտեմբերի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կասպից նավատորմի նավերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զորավարժությունները մեկնարկել են ծովի կենտրոնական մասում՝ դեպի հյուսիս Ապշերոնի թերակղզուց, որտեղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն է գտնվում։ Զորավարժություններին մասնակցում է 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող։ Մասնավորապես, խոսքը «Կալիբրր» թևավոր հրթիռներ կրող 4 նավի մասին է՝ հրթիռակիր «Թաթարստան» և «Դաղստան» նավերի, ինչպես նաև փոքր հրթիռային «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» նավերի մասին, գրում է Kommersant-ը։ Զորավարժություններն անցնում են 2020-ի ամփոփիչ ստուգման շրջանակում։ «Անցկացվող միջոցառումները սպառնալիք չեն հանդիսանում և սահմանափակումներ չեն ենթադրում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |