Հունաստանի ԱԳ նախարար․ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունության հայտարարն է16 հոկտեմբերի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պետք է վերջ տալ արտաքին միջամտությանը։ Անկարայի վարքագիծը լուրջ մտավախություններ է առաջացնում։ Այս մասին ՀՀ այցի ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ նշելով, որ անչափ կարևոր է՝ միջազգային հանրությունը տարանջատի կրակի վրա յուղ լցնողներին և կառուցողական մոտեցում դրսևորողներին։ Նրա խոսքով՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի հետևում կանգնած է Թուրքիան, որի մասին պետք է դատել գործերով, այլ ոչ թե խոսքով։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունացման ընդհանուր հայտարարն է։ «Հունաստանն ու Հայաստանը միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում: Այս փոխըմբռնումը, որի մասնակից են Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, մենք չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք համարում ենք խաղաղություն սիրող, պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյունն են»,- ասել է նա։ Նա հայտնել է, որ ուրախ կլիներ՝ Թուրքիան էլ կիսեր այդ արժեքները։ Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, օրակարգում նրա հանդիպումն է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |