Ադրբեջանցիների կողմից գնդակահարված հայերը Հադրութից էին՝ 1947թ. և 1995թ. ծնունդի![]() 16 հոկտեմբերի 2020 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ դիվերսանտների կողմից սպանված պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիականը Հադրութի բնակիչ, 1947-ին ծնված Բ.Հ.-ն և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995-ին ծնված Յ. Ա.-ն են։ Ադրբեջանական կողմի դիվերսանտները Հադրութ ներթափանցել էին հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, դիվերսանտների հետ մարտերը մեկնարկել էին հումանիտար հրադադարի հայտարարմանը զուգահեռ։ Արցախի երկու բնակչի դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ» հոդվածով։ Նրանց սպանությունը կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, ադրբեջանական դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում: Առկա է գնդակահարությունն ապացուցող տեսանյութ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |