ՀՀ-ն զինվորականների է գործուղել Մոսկվա հրադադարի մեխանիզմի քննարկման. Բաքուն հրաժարվել է17 հոկտեմբերի 2020 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, ՌԴ նախաձեռնությամբ, զինվորականների է գործուղել Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպման համար, որի ընթացքում պետք է քննարկվեր ԼՂ-ում հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմը, սակայն Բաքուն հրաժարվել է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Երևանը դրական է արձագանքել ՌԴ նախաձեռնությանը և Մոսկվա է գործուղել ՊՆ ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպման համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման նպատակով։ Սակայն, մեր տվյալներով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել հանդիպման։ Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունից և մերժում ՌԴ նախաձեռնությունը»,-ասել է նա։ Ըստ Գևորգյանի, «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին մեկնել Մոսկվա»։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |