Տուժած 3 քաղաքացի՝ Ստեփանակերտի գիշերային հրետակոծությունից

Տուժած 3 քաղաքացի՝ Ստեփանակերտի գիշերային հրետակոծությունից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցնելով մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարվածել:

Ընդհանուր վնասների չափը ճշտվում է, տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---