ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հերթական ռեկորդն է՝ 1540. Եվս 11 մահ կա![]() 17 հոկտեմբերի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 63,000-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1540-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է ՀՀ-ում համավարակի բռնկումից ի վեր։ Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1067 դեպք կա, այլ պատճառով՝ 314։ Ապաքինվել է ևս 384 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,925 է, փաստացի բուժվողներինը՝ 13,694։ Մեկ օրում թեստավորվել է 3937 մարդ։ Ընդհանուր առմամբ, 344,053 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |