ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շուրջ բազում ծաղիկներ են՝ ի հիշատակ ԼՂ-ում զոհվածների![]() 17 հոկտեմբերի 2020 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ դեսպանատան շենքի ամբողջ երկայնքով մարդիկ հազարավոր ծաղիկներ են դրել՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում զոհվածների։ Դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Դեսպանատնան մոտ են տեղադրվել նաև զոհված հայ զինծառայողների լուսանկարները, նաև ռուսալեզու պաստառ կա՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» գրությամբ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը, ՌԴ նախաձեռնությամբ, զինվորականների է գործուղել Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպման համար, որի ընթացքում պետք է քննարկվեր ԼՂ-ում հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմը, սակայն Բաքուն հրաժարվել է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |