Ադրբեջանում գտնվող 2 հայ գերին ողջ են, զանգել են ծնողներին![]() 17 հոկտեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կողմից գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում, հայտնել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Հոկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Սարգսյանի և Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Դատարանը պահանջել էր Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։ Հոկտեմբերի 16-ին Արցախում վիրահատվել էր ադրբեջանցի մի ռազմագերի։ Դրանից մեկ օր առաջ ադրբեջանական ուժերը 2 հայ ռազմագերի էին գնդակահարելո ւ կադրերը համացանցում տեղադրել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |