ՀՀ տարածքում հակառակորդի 3 ԱԹՍ է խոցվել, Արցախում՝ ևս մեկը

ՀՀ տարածքում հակառակորդի 3 ԱԹՍ է խոցվել, Արցախում՝ ևս մեկը

PanARMENIAN.Net - ՀՕՊ ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ից 17:45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի 3, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ՝ կեսգիշերն անց, ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ տարածքում հակաօդային պաշտպանական համակարգերն արձանագրել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ։

Թռիչքների ժամանակ նաև հարվածներ էին հասցվել տեղում ՀՀ ԶՈւ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնվել ՀՀ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում: հոկտեմբերի 14-ին Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա էր տուժել:

Նույն օրն ադրբեջանական զինուժը թիրախավորել էր Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---