Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքի հանդեպ էմբարգոյին բախվել է նաև հայտնի Mango բրենդը

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքի հանդեպ էմբարգոյին բախվել է նաև հայտնի Mango բրենդը

PanARMENIAN.Net - Իսպանական խոշոր Mango նորաձևության ընկերությունը, որն արտադրություն ունի նաև Թուրքիայում, վերանայում է իր թուրք մատակարարներին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից իջեցված ոչ պաշտոնական էմբարգոյի պատճառով։

Middle East Eye-ի փոխանցմամբ` Mango-ի աշխատակիցը թուրք մատակարարներին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արգելել է Թուրքիայում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը։

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։

Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:

Երբ 2017-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Քաթարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները չեն փայլում նաև այն ​​բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---