ՀՀ-ն ու Ադրբեջանը հոկտեմբերի 18-ի կեսգիշերից մարդասիրական զինադադար են հայտարարում17 հոկտեմբերի 2020 - 22:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, հայտնում է ԱԳՆ-ն: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Արցախի ԱԳՆ-ն, իր հերթին, հաստատել է պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Ըստ դրա՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին կողմերը հումանիտար հրադադար պետք է հաստատեին՝ մարտի դաշտից վիրավորներին, զինծառայողների դիրերը դուրսբերելու ու գերիներին փոխանակելու համար, սակայն ադրբեջանական կողմը չէր պահպանել հրադադարի պայմանավորվածությունը և չէր դադարեցրել կրակը։ Դրանից հետո ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվել էին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |