ԱՆ. Զոհվածների դիերը մարտադաշտում թողնելը ժանտախտի բուն է![]() 18 հոկտեմբերի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ մարտի դաշտում զոհվածների` առանց խնամքի մնացած մարմինները համաճարակային վտանգ են ներկայացնում, այդ թվում` նաև ժանտախտի բռնկման համար։ Նշվում է, որ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելը նպաստավոր պայմաններ է ստեղծելում աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար: Իսկ մարտի դաշտում առանց խնամքի մնացած դիակները կարող են դառնալ վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում` հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները: Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Իսկ ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար: Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական հակամարտող, այլև դրանց հարևան երկրների, մասնավորապես, Իրանի համար։ Վերջինը` հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով: Արձանագրվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները։ Հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 12-ին երկու անգամ ձեռք է բերվել հումանիտար նպատակով (զոհվածների մարմինների տարհանում և գերիների փոխանակում) կրակի դադարեցման համաձայնություն։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը հրադադարի հայտարաված ժամից րոպեներ անց խախտել է դրանք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |