Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել![]() 18 հոկտեմբերի 2020 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ի երեկոյան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցվել, հայտնել է Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։ Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ հոկտեմբերի 18-ին հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: Արցախի բանակի հակաօդային ուժերը 2 անօդաչու են խոցել։ Հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Զինադադարը կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |