Թրամփ․ Նախանձում եմ հայերի ոգուն, լավ մարդիկ են![]() 19 հոկտեմբերի 2020 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքում հանրահավաքի ժամանակ խոսել է հայերի մասին՝ նշելով, որ նախանձում է հայերի ոգուն։ «Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: Նրանք սիրում են իրենց երկիրը։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ իրենց գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և շատ նվիրված են իրենց երկրին: Աշխատում ենք որոշ ուղղություններով»,- ասել է Թրամփը հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին: Թրամփի երթևկության ճանապարհին հազարավոր ամերիկահայեր էին հավաքվել։ Նրանք հայկական դրոշներ էին պարզել և ԼՂ հակամարտությանն ուշադրություն դարձնելու կոչով պաստառներ։ Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |