Վիվա-ՄՏՍ․ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրը կեղծ է19 հոկտեմբերի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկելու, քննության, իրավական որևիցե գործընթացում կամ գործում ներգրավվածության, առավել ևս հանցավոր արարքներում նրա մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող: Յիրիկյանը, ինչպես և նախկինում, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները: «Ափսոսում ենք, որ այն ժամանակ, երբ հասարակության ուշադրության կենտրոնում Արցախն է, ստիպված ենք տարածել այսօրինակ պարզաբանում և հերքում՝ ի պատասխան Վիվա-ՄՏՍ ընկերության և դրա գլխավոր տնօրենի բարի համբավն ու արժանապատվությունն արատավորող զրպարտանքին: Միաժամանակ, հաշվի առնելով կապի ոլորտի ռազմավարական նշանակությունն առկա իրավիճակում և առհասարակ, կոչ ենք անում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ ոստիկանությանը ուշադրության ներքո պահել նման զրպարտանքի աղբյուրները և տարածողներին՝ դրանց իրական նպատակները բացահայտելու և ըստ անհրաժեշտության համարժեք իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |