ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպք կա19 հոկտեմբերի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 65,460-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 766-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Նախորդ օրը՝ հոկտեմբերի 18-ը, հանգստյան օր էր, և ոչ բոլոր ախտորոշիչ լաբորատորիաներն են աշխատել։ Մեկ օրում թեստավորվել է 1722 մարդ։ Ընդհանուր առմամբ, 349,871 թեստ է արվել։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1091 դեպք կա, այլ պատճառով՝ 316։ Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48,208 է, փաստացի բուժվողներինը՝ 15,845։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |