Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին

Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ Filarmonica della Scala-ի հետ համատեղ։

Ծրագրում հնչել է Բեթհովենի Եռակի կոնցերտը։ Դիրիժորը եղել է Մյունգ-Վուն Չունգը, Սերգեյ Խաչատրյան՝ ջութակ, Էնրիկո Դինդո՝ թավջութակ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Նվիրատվություններ Արցախին կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---