ՌԴ ԱԳՆ․ Թուրքիայի հետ քննարկում ենք ԼՂ-ում վարձկանների հարցը![]() 19 հոկտեմբերի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների ներգրավումը և Թուրքիայի հետ քննարկում է Սիրիայից և Լիբիայից մարտական գործողություններին վարձկանների մասնակցության հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Այո, մենք քննարկում ենք բոլոր խնդիրները», - ասել է Բոգդանովը՝ պատասխանելով վարձկանների մասին հարցին, փոխանցում է Radio Sputnik-ը: Ավելի վաղ մի շարք երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԴ-ից, հաստատել էին, որ Թուրքիան ԼՂ հակամարտության գոտի է բերել վարձկան ահաբեկիչների։ Նրանց ներգրավվածության մասին բազմաթիվ փաստեր կան հայկական ու միջազգային մամուլում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |