ՌԻԱ Նովոստի․ Սիրիացի գրոհայինների նոր խումբ է տեղափոխվել Ղարաբաղ

ՌԻԱ Նովոստի․ Սիրիացի գրոհայինների նոր խումբ է տեղափոխվել Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Սիրիայից 1000-ից ավելի գրոհային է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել աղբյուրը։

«Եվս մեկ խումբ պատրաստվում է մեկնել մոտակա օրերին»,- հավելել է նա։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Թուրքիան օգտագործում է Սիրիայում և տարածաշրջանում գտնվող ահաբեկիչներին Բաքվին օգնելու համար։

ՌԴ Արտաքին հետախուզութայն ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչաան կազմակերպությունների վարձկաններ, ընդ որում՝ խոսքն արդեն հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է։

ԼՂ հակամարտության գոտում սիրիացի ահաբեկիչների ներկայության մասին խոսել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---