Մնացականյանն Էստոնիայի ԱԳ նախարարին մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներգրավվածության մասով19 հոկտեմբերի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ հեռախոսազրույցում իր խորը մտահոգությունն է հայտնել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի բացասական ներգրավվածության առնչությամբ` ընդգծելով, որ վերջինիս ապակայունացնող գործելաոճն աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։ Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքները կրակի դադարեցման ուղղությամբ՝ Մնացականյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման՝ ՌԴ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համապատասխանաբար հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների բացահայտ չկատարումը։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կայուն և կրակի դադարեցման վերիֆիկացվող ռեժիմի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։ Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |