Ֆրանսիան 231 իսլամիստ ծայրահեղականի կարտաքսի

Ֆրանսիան 231 իսլամիստ ծայրահեղականի կարտաքսի

PanARMENIAN.Net - Ֆրանսիան 231 իսլամիստ ծայրահեղականի կարտաքսի։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը՝ նշելով, որ այդ «անցանկալի օտարերկրացիները» ընդգրկված են այսպես կոչված S ցուցակում և կասկածվում են ծայրահեղականության մեջ, տեղեկացնում է Europe 1-ը։

Նշվում է, որ այդ անձինք դեռևս ընտրվել են միայն ապօրինի ներգաղթյալների ցուցակից, որոնք Ֆրանսիա են ժամանում առանց փաստաթղթերի և առանց դրանք ստանալու հույսի։ 180 մարդ բանտում է նստած, ևս 51-ը ձերբակալվելու է առաջիկայում, գրում է Theins.ru-ն։

Հոկտեմբերի 16-ին Փարիզից դեպի արևմուտք գտնվող Կոնֆլան Sենտ Օնորին քաղաքում երիտասարդը գլխատել է դպրոցի ուսուցչին և լուսանկարը հրապարակել սոցցանցում՝ ուղեկցելով «անհավատներին» հասցեագրված սպառնալիքներով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպանությունը ահաբեկչություն է որակել։

Ուսուցչի վրա հարձակված անձը 18-ամյա չեչեն Աբդուլահան Անզորովն է, ծնունդով՝ Մոսկվայից։ Ըստ քննության վարկածի, նա ցանկացել է պատժել ուսուցչին Charlie Hebdo-ում հրապարակված Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն աշակերտներին ցույց տալու համար։ Քննության շրջանակում 9 մարդ է ձերբակալվել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---