Բրիտանացի լրագրողը` Բաքու այցից հետո. VPN-ով սոցցանցեր, ապատեղեկատվություն, Թուրքիայի պաշտամունք19 հոկտեմբերի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Sunday Times պարբերականի լրագրող Լուիս Քելահանը նախորդ շաբաթ [հոկտեմբերի 11-17-խմբ.] այցելել է Բաքու և թվիթերյան իր էջում պատմել պատերազմական Ադրբեջանից իր տպավորությունների մասին: Լրագրողի խոսքով՝ իր հետ զրուցած բոլոր մարդիկ, անգամ ներկայիս կառավարության երդվյալ ընդդիմախոսները, ամբողջ սրտով կող են արտահայտվում հակամարտությունում Ադրբեջանի դերակատարությանը: «Մյուս կողմի հանդեպ ատելությունը և հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվությունը լայն տարածում ունեն: Առանց VPN-ի անհնար է օգտվել սոցցանցերից: Լայն տարածում ունի կառավարության նարատիվը, մնացած ամեն ինչ հերքվում է որպես կեղծ տեղեկություն»,- գրում է նա: Քելահանի խոսքով՝ Թուրքիայի դերին զանգվածային աջակցություն և այդ երկրի հանդեպ գրեթե պաշտապմունք կա: Բազմաթիվ մարդիկ պատմել են, որ Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում նվազում է, և թուրքերը ներգրավվել են տարածաշրջանում: Շատերը հղում են արել պանթյուրքական կապերին և Ռուսաստանին մեղադրել անցյալում իրենց անջատ պահելու փորձերի համար: Լրագրողը պատմում է, որ այցելել է Բաքվից դուրս ոչ այնքան լավ կենցաղային պայմաններում ապրող, նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակված ընտանիքի, և չի տեսել Բաքվում առկա այն նավթային հարստության հետքերը: «Դեռ շատ մշուշոտ է , թե ինչ կպատահի Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի հետ, եթե ԼՂ-ն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ նրանք կարող են շարունակել ապրել այնտեղ, եթե անզեն լինեն: Բայց երկկողմ ատելության այս պայմաններում, ըստ վերլուծաբանների, դա անիրատեսական է թվում»,- եզրակացրել է լրագրողը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |